Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 114 դեպք

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 114 դեպք

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 114 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, խարդախության` 11, ծեծի` 6, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և սպանության սպառնալիքի՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու ու խուլիգանության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության, դրամանենգության, որսագողության, կաշառակերության, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնիրավչության և անառակաբարո գործողությունների, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 72-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]