Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն». Սահմանված ժամկետից ավելի բացակայող երեխաները մանկապարտեզից դուրս կմնան

«Հայաստանի Հանրապետություն». Սահմանված ժամկետից ավելի բացակայող 
երեխաները մանկապարտեզից դուրս կմնան

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.«Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը թերթին է ներկայացրել մանկապարտեզներում բացակայություններին վերաբերող խստացման պատճառը: Նա ասել է, որ բացակայությունների պատճառը հիմնականում քաղաքացիների անբարեխիղճ լինելն է: Նրանք առանց էական պատճառների երբեմն ամիսներ շարունակ կարող են երեխաներին մանկապարտեզ չտանել, մինչդեռ ուրիշ ծնողներ տարիներով զրկված են երեխային մանկապարտեզում տեղավորելու հնարավորությունից:  Ահա թե ինչու բացակայությունների մասով խստացում կա: Սահմանված ժամկետից ավելի բացակայող երեխան մանկապարտեզից դուրս է մնալու: Փոփոխությունը, սակայն, անհանգստություն է առաջացրել ծնողների շրջանում: Նրանք մտավախություն  ունեն, որ չհեռացվելու համար ծնողները ստիպված հիվանդ երեխաներին կուղարկեն մանկապարտեզ, որի հետեւանքով մյուսները եւս կկանգնեն առողջական խնդրի առաջ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]