Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիս քաղաքում իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր

Վարդենիս քաղաքում իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության հաստատմամբ իրականացվում է սուբվենցիոն հինգ ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրերի մեկնարկը տրվել է սեպտեմբերի սկզբներից եւ կավարտվի եռամսյա ժամկետում: Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է Զորավար Անդրանիկ փողոցը՝ 1060 գծամետր երկարությամբ եւ 9152 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 89 միլիոն 972 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով ասֆալտապատվում է Արզոյան փողոցը՝ 780 գծամետր երկարությամբ եւ 8226,72 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 88 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը:

Սուբվենցիոն երրորդ ծրագրով հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 45 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 13-ից եւ կավարտվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում: Սուբվենցիոն չորրորդ ծրագրով հիմնանորոգվում են Վարդենիս քաղաքի Երիտասարդության, Ազգալդյան, Վիկտոր Համբարձումյան, Ռոմանի, Անդրեասյան փողոցների մայթերը, տեղադրվում են նոր եզրաքարեր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 138 միլիոն 996 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքներն ընթանում են արդեն մոտ 1 ամիս եւ կավարտվեն եռամսյա ժամկետում: ասֆալտապատվելու է 8550 քառակուսի մետր մակերես ընդգրկող մայթեր, 6840 մետր երկարությամբ տեղադրվելու են մայթերի նոր եզրաքարեր:

Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով փոխվելու են Վարդենիսի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 32 միլիոն 568 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Աշխատանքները սկսվել են 5 օր առաջ եւ կավարտվեն առաջիկա երեք ամիսների ընթացքում:   «ՀՀ կառավարության կողմից Վարդենիս քաղաքի համար հաստատված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 394 միլիոն 556 հազար դրամ: Մեր քաղաքի համար կենսական կարեւոր նշանակության այնպիսի խնդիրներ են լուծվում, որոնք չի հաջողվել կարգավորել նույնիսկ տասնամյակների ընթացքում, ուստի մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին:Սուբվենցիոն ծրագրերի շրջանակն ավելի ընդգրկուն կլիներ, եթե դրանց համաֆինանսավորման համար մեր միջոցները բավարար լինեին:Եկող տարում կփորձենք ավելի խնայողաբար ծախսել մեր միջոցները, գտնել միջոցների համալրման նոր հնարավորություններ»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]