Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու մոտ չհայտարարագրած ոսկյա և արծաթյա իրեր են հայտնաբերվել

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացու մոտ չհայտարարագրած ոսկյա և 
արծաթյա իրեր են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի անցակետում ձերբակալել են ՀՀ քաղաքացու, ում մոտ հայտնաբերել են ավելի քան 1 կգ ոսկյա և 73 գրամ արծաթյա չհայտարարագրված իրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Սպուտնիկ Վրաստան»-ին, այս մասին նշված է գերատեսչության կայքում:

Իրավապահները ՀՀ քաղաքացուն պատկանող ուղեբեռում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա և արծաթյա իրեր:  Խոսքը 1.1 կգ կշռող ոսկյա և 73.3 գրամ արծաթյա իրի մասին է: Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 154 000 լարի (54 000 դոլար):

Գործը հետագա քննության համար փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայությանը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ