Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ կունենա Cybertech միջազգային համաժողովին

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ կունենա Cybertech միջազգային համաժողովին

ՀՌՈՄ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմում սեպտեմբերի 23-ից 24-ը կայանալու է կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովը, որին մասնակցելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Արմեն Սարգսյանը հանդես է գալու ելույթով՝ «Հայաստանը որպես կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթով:

Cybertech- ը կիբեր արդյունաբերության ամենակարևոր B2B ցանցային պլատֆորմն է, որն իրականացնում է ոլորտին առնչվող միջոցառումներ ամբողջ աշխարհում: Թել Ավիվից Հռոմ, Տոկիո, Սինգապուր, Պանամա. այս և այլ քաղաքներում իրականացվում են համաժողովներ, ցուցահանդեսներ, ներկայացվում են տեխնոլոգիական ինովացիաները, անդրադարձ է կատարվում ժամանակի մարտահրավերներին, խնդիրների լուծմանը՝ համաշխարհային կիբեր ոլորտում սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում: Այն կարևոր իրադարձություն է, որին մասնակցում են կիբերանվտանգության ոլորտին առնչվող հազարավոր մասնագետներ, առաջատար տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Անցկացվում են դասախոսություններ, լիագումար նիստեր, հրավիրվում են հատուկ խոսնակներ: Համաժողովը կազմակերպում է խոշորագույն ցուցահանդես բազմատեսակ ընկերությունների և փոքր ու միջին բիզնեսի համար:

Համաժողովից բացի նախատեսված են նախագահ Սարգսյանի հանդիպումներն իտալական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ ներդրումային, համագործակցության հնարավորություններին։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ