Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի 
նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնց ամրապնդման գործում մեծ է խորհրդարանների դերը: Ընդգծվել է պատգամավորների շրջանում բարեկամական խմբերում ընդգրկվելու հետաքրքրվածությունը:

Զինաիդա Գրեչանին, արժեւորելով Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ քաղաքական եւ տնտեսական կապերը, նշել է, որ  առկա են զարգացաման հեռանկարներ հատկապես ապրանքաշրջանառության եւ գյուղատնտեսության ոլորտներում:

Մոլդովական կողմն իր համակրանքն է հայտնել 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքներին, դրա արդյունքում մեկնարկած՝ քաղաքական, տնտեսական եւ իրավական ոլորտներում բարեփոխումների օրակարգին:

Արարատ Միրզոյանը, ընդգծելով Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ ձեւավորված պատմական, քաղաքական եւ հումանիտար կապերը, կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների համատեղ աշխատանքը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Խորհրդարանի  ղեկավարն արժեւորել է Մոլդովայի հայ համայնքի ուրույն դերը երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում:

Զինաիդա Գրեչանին ՀՀ Ազգային Ժողովի նախագահին հրավիրել է Մոլոդովայի Հանրապետություն:

Հանդիպմանը մասնակցել են Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակներ Միխայիլ Պոպշոյը եւ Ալեքսանդր Սլուսարյը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արման Բոշյանը եւ Վաղարշակ Հակոբյանը: 



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ