Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Բուրջ Խալիֆայի՝ հայոց եռագույնով լուսավորումը վկայում է երկու երկրների բարեկամության մասին. դեսպան

Բուրջ Խալիֆայի՝ հայոց եռագույնով լուսավորումը վկայում է երկու երկրների 
բարեկամության մասին. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին Անկախության տոնի առիթով շնորհավորել է Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին: Նա սեպտեմբերի 21-ին Գյումրիում ներկա է գտնվել տոնակատարություններին:

Դեսպանը Հայաստանի անկախության օրը աշխարհի ամենաբարձր շենքի՝ Դուբայի Բուրջ Խալիֆայի և Աբու Դաբիի նավթային ընկերության երկնաքերի՝ հայոց եռագույնով լուսավորման փաստը համարում է երկու երկրների բարեկամության վառ օրինակ:

«Առաջին անգամ Բուրջ Խալիֆան լուսավորվել է եռագույնով՝ ի նշան շնորհավորանքի: Հայաստանը հնագույն ու անկախ երկիր է: Շնորհավորում եմ անկախության 28 ամյակի առթիվ ու իմ շնորհավորանքը հղում եմ ոչ միայն իշխանություններին, այլ նաև հայ ժողովրդին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դեսպանը:

 

 

 

 

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ