Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Բրիտանացի լեյբորիստները խոստացել են աշխատանքային շաբաթը կրճատել մինչեւ 32 ժամ

Բրիտանացի լեյբորիստները խոստացել են աշխատանքային շաբաթը կրճատել մինչեւ 32 ժամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի լեյբորիստները խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր են երկրում կրճատել աշխատանքային շաբաթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ֆինանսների «ստվերային» նախարար Ջոն Մաքդոնելը:

Ներկայում Բրիտանիայում աշխատանքային շաբաթվա միջին տեւողությունը հինգ օրվա ընթացքում կազմում Է 37 ժամ: Օրենսդրությունն արգելում Է շաբաթական աշխատել 48 ժամից ավելի: «Մեր երկրի քաղաքացիները շաբաթական ամենից շատն են աշխատում Եվրոպայում: 1980-ական թվականներից դադարել Է գոյություն ունենալ աշխատանքային ժամերի ավելացումից աշխատանքի արտադրողականության աճի ուղիղ կախվածությունը: Եկել Է փոփոխությունների ժամանակը: Ես ձեզ խոստանում եմ, որ լեյբորիստների հաջորդ կառավարությունը տասը տարվա ընթացքում աշխատանքային ժամերի թվաքանակը կնվազեցնի շաբաթական մինչեւ 32 ժամ: Աշխատանքային շաբաթը կկարճանա առանց աշխատավարձի կրճատման»,-ասել Է Մաքդոնելը՝ ելույթ ունենալով կուսակցության տարեկան խորհրդաժողովում: «Ստվերային նախարարը նաեւ հայտարարել Է «պահպանողականների իննամյա կառավարման ավերիչ հետեւանքները վերացնելու» եւ քաղաքացիների հանդեպ պետության սոցիալական պարտավորություններն ընդլայնելու մտադրության մասին: Մաքդոնելի առաջարկության համաձայն, պետական բոլոր ծառայությունները պետք Է դառնան անվճար ու որակյալ: Լեյբորիստներն իշխանության գալու դեպքում նաեւ մտադիր են իրականացնել սոցիալական ապահովության համակարգի բարեփոխում, առաջին հերթին՝ տարեցների համար: «2010 թվականից տեղական խորհուրդների բյուջեներից սոցապահովությանը հատկացվել Է մոտավորապես 8 մլրդ ֆունտ ստեռլինգ: Դրա հետեւանքով 1 մլն մարդ չի ստացել այն օգնությունը, որի կարիքն ուներ: Օրական մահանում Է 87 մարդ, որոնք սոցիալական օգնություն են ակնկալում: Մեր երկրում ավելի քան 5 միլիոն են նրանք, ովքեր կամավոր ու անվճար խնամում են անօգնական մերձավորներին, եւ նրանք առավելապես կանայք են: Աշխատանքով ծանրաբեռնված ու ցածր վարձատրվող սոցաշխատողները կարող են միայն 10 րոպեով այցելել նրանց, ում կցված են»,-ասել Է նախարարը, հավելելով, որ Լեյբորիստների կառավարությունը գերակայություն կդարձնի այդ համակարգի բարեփոխումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ