Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Իրանը Saudi Aramco-ի վրա գրոհների վերաբերյալ տվյալներ կտրամադրի, եթե մասնակցի հետաքննությանը. Զարիֆ

Իրանը Saudi Aramco-ի վրա գրոհների վերաբերյալ տվյալներ կտրամադրի, եթե մասնակցի հետաքննությանը. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները կաջակցեն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման անաչառ միջազգային հետաքննությանը եւ կտրամադրեն իրենց ունեցած տեղեկատվությունը, եթե մասնակցեն դրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի ազգային հանրային ռադիոյին տված արցազրույցում, որը հեռարձակվել Է սեպտեմբերի 23-ին: Նրան հարցրել են, թե Թեհրանն ինչպես կվերաբերի ֆրանսիացի փորձագետների մասնակցությանը Սաուդյան Արաբիայում իրականացված հարձակման հետաքննությանը:

«Մենք կաջակցենք անաչառ միջազգային հետաքննությանը»,-նշել Է նախարարը: Պատասխանելով այն հարցին, թե իրանական իշխանությունները կտրամադրեն արդյոք գրոհների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությունը, ԱԳ նախարարն ընդգծել Է. «Եթե մասնակցենք հետաքննությանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ