Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Վախճանվել Է «Սպանել Բիլին-2» ֆիլմի դերասան Սիդնեյ Էդդի Մոսեսյանը

Վախճանվել Է «Սպանել Բիլին-2» ֆիլմի դերասան Սիդնեյ Էդդի Մոսեսյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 81-րդ տարում մահացել Է ամերիկացի դերասան Սիդ Հեյգը (իսկական անունը՝ Սիդնեյ Էդդի Մոսեսյան): Այդ մասին նրա կինը՝ Սյուզենը, հայտնել Է Instagram-ի օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դերասանը վախճանվել Է շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին: «Նա իմ հրեշտակն Էր, իմ ամուսինը, իմ լավագույն ընկերը եւ միշտ կմնա այդպիսին»,-գրել Է նրա կինը: Նա նշել Է, որ իր ամուսինը պաշտում Էր ընտանիքը, ընկերներին եւ իր երկրպագուներին: Մահվան պատճառը նա չի ճշտել: Ամերիկացի դերասան Սիդ Հեյգը հայտնի Է «Սպանել Բիլին-2», «Ոսկրե թոմահավք», «Դեւից հալածվածները», «Ջեկի Բրաուն» ֆիլմերում խաղացած դերերով: Նաեւ նա հայտնվել Է «Աստղային ճանապարհ» սերիալում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ