Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Իսրայելում վարչապետի թեկնածուները բավարար թվով ձայներ չեն հավաքել կառավարություն կազմելու համար

Իսրայելում վարչապետի թեկնածուները բավարար թվով ձայներ չեն հավաքել կառավարություն կազմելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ապագա կոալիցիոն կառավարության վարչապետի թեկնածուներից ոչ մեկը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի մոտ կուսակցությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաների արդյունքներով չի ստացել իր օգտին պահանջվող պատգամավորական մեծամասնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բենի Գանցի՝ «Կախոլ-Լավան» դաշինքի, որը սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ընտրություններում ստացել Է ամենամեծ թվով մանդատները, առաջնորդի օգտին արտահայտվել են, բացի նրա դաշինքի պատգամավորներից, ձախ ուղղության «Ավոդա-Գենշեր» եւ «Դեմոկրատական միություն» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Արաբական միացյալ ցուցակի 13 պատգամավորներից 10-ը: «Բալադ» կուսակցության անդամները, որը մտնում Է արաբական կուսակցությունների դաշինքի մեջ, հետ են կանչել իրենց երեք ձայները: Այսպիսով Գանցն իր օգտին նախապես ստացել Է 54 պատգամավորների ձայները: Գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուի օգտին արտահայտվել Է 55 պատգամավոր. իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության, «Շաս» եւ «Տորայի հրեություն» կրոնական կուսակցությունների, ինչպես նաեւ «Յամինա» աջ կուսակցության ներկայացուցիչները: «Մեր տունն Իսրայելն Է» կուսակցությունը, որը գլխավորում Է պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը, հրաժարվել Է պաշտպանել թեկնածուներից որեւիցե մեկին: Այժմ նախագահ Ռիվլինը պետք Է որոշի, թե թեկնածուներից ում վրա դնի ապագա կոալիցիոն կառավարությունը կազմելու պարտականությունը, որը հենվի Կնեսետի պատգամավորների առնվազն 61 ձայնի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ