Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը կվերականգնի հաջորդ շաբաթվա սկզբին

Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը կվերականգնի հաջորդ շաբաթվա սկզբին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան գրեթե ավարտել Է նավթի արդյունահանման վերականգնումն իր նավթային օբյեկտների վրա իրականացված գրոհներից հետո, արտադրությունը նախկին մակարդակին կվերադառնա հաջորդ շաբաթվա սկզբին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:

«Սաուդյան Արաբիան վերականգնել Է արդյունահանման շուրջ 75 տոկոսը, որը կորցրել Էր իր նավթային օբյեկտների վրա իրականացված գրոհներից հետո, եւ արդյունահանման նախկին մակարդակին կվերադառնա հաջորդ շաբաթվա սկզբին»,-գործակալությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը: Խուրայիս հանքավայրում նավթի հանույթն այժմ կազմում Է օրական ավելի քան 1,3 մլն բարել, Աբկայկ հանքավայրում՝ օրական շուրջ 3 մլն բարել, հայտնել Է աղբյուրը:

Նավթի խոշորագույն արտահանողն ու դրա երեք խոշորագույն արտադրողներից մեկը հանդիսացող Սաուդյան Արաբիան սեպտեմբերի 14-ին իր նավթային օբյեկտների վրա կատարված գրոհներից հետո արդյունահանումը կրճատել Է ավելի քան կրկնակի՝ օրական 5,7 մլն բարելով՝ մոտավորապես 9,8 մլն բարել սովորական նշագծի համեմատությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]