Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Էնֆիաջյանը ներկայացրեց ՍԾՏՀ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ միջադեպի մանրամասները

Էնֆիաջյանը ներկայացրեց ՍԾՏՀ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության հետ միջադեպի 
մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի՝ Թուրքիայում կայացած 53-րդ նիստի ընթացքում Ադրբեջանի պատվիրակությանը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Էնֆիաջյանն ասաց սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

«Ես իմ ելույթում անդրադարձել եմ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած և տեղի ունենալիք ընտրություններին՝ մատնանշելով, որ այնտեղ բոլոր ժամանակահատվածներում ժողովրդավարական ամենաբարձր սահմանված չափանիշներին մշտապես համապատասխան և ներդաշնակ քաղաքական գործընթացներ են տեղի ունեցել: Նրանց կողմից հնչած հայտարարությունները անհեթեթ են եղել, և փորձել են քաղաքականացնել տնտեսական հարթակը: Քանի որ պետք էր շատ կարճ և հստակ պատասխանել, նրանց հիշեցրել եմ, որ Արցախի Հանրապետությունը երբևիցե չի եղել Ադրբեջանի կազմում»,- ասաց Էնֆիաջյանը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ թեմայի շրջանակում նկատողություն է արել նաև կառույցի գլխավոր քարտուղարին, որն ազգությամբ ադրբեջանցի է: Հայկական պատվիրակության նկատմամբ այլ ճնշումներ ևս եղել են թուրք-ադրբեջանական կողմից, սակայն Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքը դրանից չի տուժել:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ