Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք

Սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրազեկում է տարածել՝ ՀՀ քաղաքացիներին տեղեկացնելով, որ մինչև երկու հարյուր հազար դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա: «Արմենպրես»-ը ներկայացնում է հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածով սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք:

Մինչև 200 000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից: Պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձումը տարածում է պարտապանի այլ գույքի վրա»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]