Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ 
Կարին Մարկիդեսին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ  Հարությունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր տիկին Կարին  Մարկիդեսին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, համառոտ ներկայացնելով հանդիպման օրակարգում ներառված հիմնական հարցերը, նախ, առանձնացրել է  Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը և դրանից բխող 5 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը:

Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորելով համագործակցությունը ՀԱՀ-ի հետ ու Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը, նշել է, որ արհեստական բանականության հետ կապված նորարարություններին չափազանց մեծ նշանակություն է տրվում: Այդ թեման պարբերաբար քննարկման առարկա է դառնում նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ իր հանդիպումներում:

ՀԱՀ նախագահ Կ.Մարկիդեսն ասել է, որ արդեն այցելել է Հայաստանի 6 մարզեր և իր գրեթե բոլոր շփումներից այն տպավորությունն է ստացել, որ տեղերում պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը հատկապես ունեցած կարողությունների զարգացման համար:

Նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ի թիվս մյուս բուհերի, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագիծն ուղարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարան, և նախարարությունն ակնկալում է արդյունավետ համատեղ աշխատանք:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համալսարանի տարածքային զարգացման թեմային. տիկին Մարկիդեսը հույս է հայտնել, որ առաջիկայում նույնպես հնարավորություն կունենան ընդլայնվել և ավելացնել ծրագրերը: Նա նաև տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ բանակցում են համալսարանի հարակից տարածքում այգի ունենալու և ավտոկայանման հարցը պատշաճ կարգավորելու շուրջ:

Եզրափակելով հանդիպումը՝ նախարար Ա.Հարությունյանն արձանագրել է, որ պաշտոնավարման շրջանում արդեն մի քանի անգամ այցելել է ՀԱՀ, ինչը նույնպես վկայում է համալսարանի հետ համագործակցությանը տրվող մեծ կարևորության մասին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]