Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավելի քան կես միլիոն զբոսաշրջիկ պակաս կժամանի Թուրքիա Thomas Cook-ի փակման պատճառով. Reuters

Ավելի քան կես միլիոն զբոսաշրջիկ պակաս կժամանի Թուրքիա Thomas Cook-ի փակման պատճառով. Reuters

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Thomas Cook տուրիստական կոնցեռնի աշխատանքի դադարեցումը կհանգեցնի Թուրքիա տուրիստական հոսքի՝ տարեկան 600 – 700 հազարով նվազեցման: Այդ մասին սեպտեմբերի 23-ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել Է Թուրքիայի Հյուրանոցատերերի դաշնության նախագահ Օսման Այիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս պահին 45 հազար զբոսաշրջիկներ Մեծ Բրիտանիայից եւ Եվրոպայի այլ մասերից Թուրքիա հանգստի են ժամանել Thomas Cook-ի ուղեգրերով: Այդ ընկերության աշխատանքի դադարեցումը Թուրքիա տուրիստական հոսքը կնվազեցնի տարեկան 600 – 700 հազարով»,- նշել Է նա:

Այիքը նաեւ ասել Է, որ «Մեծ Բրիտանիայի ընկերությունը Թուրքիայում ունի 100 – 200 հազար ֆունտի (124 – 248 հազար դոլարի) պարտք ոչ մեծ հյուրանոցների հանդեպ, որոնք նույնպես կարող են տուժել այս իրավիճակից»: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ աշխարհի հնագույն տուրիստական ընկերություններից մեկը՝ 1841 թվականին հիմնված Thomas Cook-ը, հայտարարել Է լուծարման ընթացակարգ սկսելու մասին: Կոնցեռնը համապատասխան դիմումը ներկայացրել Է Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան, որը պետք Է իրավարար կառավարիչ նշանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]