Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սեպտեմբերի 21-ին Գյումրին ավելի քան 15 հազար հյուր է ունեցել

Սեպտեմբերի  21-ին Գյումրին ավելի քան 15 հազար հյուր է ունեցել

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին Գյումրին ավելի քան 15 հազար հյուր է ունեցել։

Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրին Գյումրու քաղաքապետարանից։ «Գյումրի այցելած հյուրերի ստույգ թիվն ասել  հնարավոր չէ, բայց այն, որ Գյումրին մինչ այս նման քանակի հյուր չի ունեցել, դա՝ անխոս։ Այցելուների մեծ  թվի մասին վկայում են  հյուրանոցների ու հյուրատների զբաղվածությունը, բայց նշեմ, որ շատ էին նաև Գյումրիում ծանոթների ու բարեկամների տներում գիշերած  անձինք»,- նշեց Գյումրու քաղաքապետի մամլո  խոսնակ Սոնա  Առաքելյանը։

Անկախության 28-ամյակին նվիրված տոնակատարություններին Գյումրի էին եկել ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից, այլ նաև  արտերկրից։ 

Անկախության տոնի գլխավոր միջոցառումներն այս տարի ՀՀ  վարչապետի որոշմամբ, առաջին անգամ անցկացվեցին  մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում: Տոնական միջոցառումների անցկացման համար այս տարի կառավարությունը 220 միլիոն դրամ էր հատկացրել։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]