Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իրանի քաղաքականությունը սաստկացնում Է լարվածությունն աշխարհում. Մակրոն

Իրանի քաղաքականությունը սաստկացնում Է լարվածությունն աշխարհում. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության Է ենթարկել Իրանի ղեկավարության քաղաքական ուղեգիծը: Այդ հայտարարությունը ֆրանսիական պետության ղեկավարն արել Է ինքնաթիռում՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ նա մասնակցելու Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանցիները ներկայում ընթանում են լարվածության սաստկացման ճանապարհով, ինչը ռազմավարական սխալ Է»,-նրա խոսքը մեջբերում Է Le Monde թերթը: «Դա սխալ Է ինչպես հենց Իրանի, այնպես Էլ հավաքական անվտանգության ապահովման խնդրի տեսակետից»,-ասել Է Մակրոնը:

Միեւնույն ժամանակ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե, իր կարծիքով, ով Է հարված հասցրել սաուդյան նավթային օբյեկտներին, ասել Է. «Հարկավոր Է շատ զգույշ լինել նրանց վերաբերյալ հայտարարություններում՝ ովքեր են կանգնած հարվածների հետեւում: Ներկա դրությամբ որոշակի պատկերացումներ գոյություն ունեն այդ մասին, սակայն չպետք Է մոռանալ, որ այդ ռմբակոծությունը նոր տեսակի ռազմական ակտ Է: Այն փոխում Է բուն Էկոհամակարգը, որտեղ գտնվում Է տարածաշրջանը, ստեղծում Է նոր իրադրության պարամետրեր»,-կարծում Է Ֆրանսիայի ղեկավարը:

Մակրոնը նշել Է, որ պահպանում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իրանական միջուկային խնդրի շուրջ առաջընթացի հասնելու հույսերը: «Նյու Յորքում մեր առջեւ կարեւոր խնդիր Է ծառացած: Ճգնաժամի երկու մասնակիցներն այնտեղ ներկա են լինելու: Բայց եթե մեզ մոտ այդպիսով պահպանվել Է տեղի միասնությունը, ապա գործողությունների միասնությունը պահպանվել Է ոչ ամբողջությամբ, այնուամենայնիվ, կարելի Է հուսալ, որ ինչ-որ (դրական բան) տեղի կունենա»,-կարծիք Է հայտնել Ֆրանսիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]