Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իրանն ազատ Է արձակել բրիտանական Stena Impero նավթատար նավը. Sky News Arabia

Իրանն ազատ Է արձակել բրիտանական Stena Impero նավթատար նավը. Sky News Arabia

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանություններն ազատ են արձակել բրիտանական Stena Impero լցանավը, որը Հորմուզի նեղուցում կալանվել Էր Իսլամական հեղափոխության պահապանների զորախմբի կողմից (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր ստորաբաժանում): Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտարարել Է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, «բրիտանական լցանավի ազատման իրավաբանական ընթացակարգերն ավարտված են»:

Ըստ որում նա չի հայտնել ստույգ ժամկետը, թե նավթատար նավը երբ կմեկնի Իրանի ափերից:

Հուլիսի 19-ին IRNA գործակալությունը հաղորդել Էր, որ Stena Impero լցանավը՝ բրիտանական դրոշի ներքո Հորմուզի նեղուցում կալանվել Է այն բանից հետո, երբ չի արձագանքել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի նախազգուշացումներին: Սեպտեմբերի սկզբին Իրանի իշխանությունները լցանավի անձնակազմի յոթ անդամների թույլատրել են հեռանալ Իրանից եւ մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ: Դրանից հետո նավում մնացել են անձնակազմի 16 անդամներ. դա նվազագույնն Է նավի գործառման ապահովման համար ծով դուրս գալու դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]