Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Էմմի». «Գահերի խաղի» ստեղծողները շնորհակալություն են հայտնել Ջորջ Մարտինին

«Էմմի». «Գահերի խաղի» ստեղծողները շնորհակալություն են հայտնել Ջորջ Մարտինին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լավագույն դրամատիկական սերիալ» կատեգորիայում մրցանակն ստանալուց հետո «Գահերի խաղի» ստեղծողները շնորհակալություն են հայտնել «Սառույցի եւ Կրակի երգը» հերոսապատումի հեղինակին՝ Ջորջ Մարտինին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է THR-ը:

«Այդ ամենն սկսվեց Ջորջ Մարտինի խելահեղ գլխում»,-նշել Է շոուի սցենարիստ Դեւիդ Բենիոֆը, իսկ դրա համահեղինակ Դ.Բ.Ուայսը շնորհակալություն Է հայտնել դերասաններին, ընդգծելով, որ նրանց հաջողվում Էր բարելավել այն ամենը, ինչ գրվել Էր:

«Պարզապես մենք միասին աշխատում ենք արդեն շատ երկար: Սա, գուցեեւ կլիշե Է, բայց մենք արդեն դարձել ենք մի ընտանիք: Շատերը մեծացել են այդ շոուի ընթացքում, իսկ մյուսները՝ ծերացել: Մեզ համար ծանր Է, որ այն արդեն ավարտվել Է, եւ մենք այլեւս դրա վրա չենք աշխատելու նախկին կազմով, համենայն դեպս՝ առաջիկայում: Բայց լավ Է, որ մենք բոլորս այստեղ ենք, եւ մենք անպայմ կնշենք հաղթանակը»,-կուլիսներից ասել Է Բենիոֆը:

Արծարծելով այն, թե «Գահերի խաղը» արդյոք կմտնի պատմության մեջ, Ուայսը նշել Է. «Դա մեծ հարցականի տակ Է: Մենք չենք որոշողը, թե մարդիկ ինչ կմտածեն դրա մասին հետագայում: Հուսով եմ՝ սերիալը դեռ դիտելու են: Այժմ դժվար Է ասել, թե դրան ինչպես կվերաբերվեն տասը, քսան կամ նույնիսկ հինգ տարի անց: Ամեն ինչ շատ արագ Է փոխվում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]