Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կատալոնիայում ձերբակալել են անկախության ինն արմատական կողմնակիցների

Կատալոնիայում ձերբակալել են անկախության ինն արմատական կողմնակիցների

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ձերբակալել Է Կատալոնիայի անկախության ինը կողմնակիցների, որոնք զբաղվել են «բռնի գործողությունների նախապատրաստմամբ»՝ պայթուցիկ սարքերի կիրառմամբ: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտնել Է El Periodico թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվությամբ՝ արմատապես տրամադրվածները կապված են այսպես կոչված հանրապետության պաշտպանության կոմիտեների հետ, որոնք պայքարում են հանուն ինքնավարության անկախության: Կարգի պահապանները նաեւ պլանավորում են խուզարկություններ կատարել իրականացվող գործողության շրջանակում: Հոկտեմբերի 1-ին լրանում Է երկու տարին Կատալոնիայի անկախության շուրջը հանրաքվեի անցկացման պահից: Մադրիդը հենց սկզբից անօրինական Է համարել այդ հանրահարցումը եւ հրաժարվել Է ճանաչել դրա արդյունքները: 2017 թվականի հոկտեմբերի 17-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատել Է անկախ հանրապետության հռչակման բանաձեւը: Ի պատասխան երկրի իշխանությունները գործի են դրել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախկինում երբեք չի կիրառվել եւ թույլ Է տվել սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին կարող են նաեւ վճիռ կայացնել կատալոնացի քաղաքական գործիչների գործով, որոնք մասնակցել են հանրաքվի կազմակերպմանը: Այդ առնչությամբ չի բացառվում, որ վճիռը կարող Է բողոքի ակցիաների հանգեցնել տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]