Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհի հնագույն տուրիստական ընկերությունը՝ Thomas Cook-ը, հայտարարել Է լուծարման մասին

Աշխարհի հնագույն տուրիստական ընկերությունը՝ Thomas Cook-ը, հայտարարել Է լուծարման մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Thomas Cook հնագույն տուրիստական ընկերությունը հայտարարել Է հարկադրական լուծարման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ձեռնարկության կայքում:

Ընկերության ղեկավարությունն սպասում Է իր սպասարկյալների հայրենադարձմանը, որը կարող Է դառնալ պատմության մեջ բրիտանացիների խոշորագույն տարահանումն արտասահմանից խաղաղ ժամանակ: Հարկադրական լուծարման անհապաղ ուժի մեջ մտնելու մասին որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ չի հաջողվել համաձայնության գալ ընկերության բաժնետերերի եւ նոր վարկատուների միջեւ: Thomas Cook-ը՝ աշխարհի խոշորագույն տուրիստական ընկերություններից մեկը, հիմնվել Է 1841 թվականին: Ընկերության վաճառքների տարեկան ծավալը կազմում Է 9 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Ընկերությունը սեպտեմբերի 23-ին հայտնել Է սնանկացման մասին, քանի որ չի կարողացել 200 միլիոն ֆունտ ստեռլինգ գտնել բյուջեում «ճեղքվածքը» փակելու համար:

Արտասահմանում Thomas Cook-ի ուղեգրերով գտնվում Է շուրջ 600 հազար մարդ, նրանցից շուրջ 160 հազարը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]