Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Լոնդոնը պատրաստ Է դաշնակիցների հետ մասնակցել Թեհրանի դեմ ուղղված պատասխան քայլերին. Ջոնսոն

Լոնդոնը պատրաստ Է դաշնակիցների հետ մասնակցել Թեհրանի դեմ ուղղված պատասխան քայլերին. Ջոնսոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը գտնում Է, որ Իրանը պատասխանատվություն Է կրում Սաուդյան Արաբիայի օբյեկտներին հասցված հարվածների համար, եւ նշել Է, որ պատրաստ Է ԱՄՆ-ի եւ եվրոպական դաշնակիցների հետ աշխատել Թեհրանի գործողություններին պատասխանելու նպատակով: Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 23-ին հայտնել Է Reuters գործակալությունը բրիտանական կաբինետի ղեկավարը լրագրողներին հայտարարել Է ինքնաթիռում՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ մասնակցելու Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 74-րդ նստաշրջանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծ Բրիտանիան գտնում Է, որ Իրանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն Է կրում Saudi Aramco ազգային նավթընկերության օբյեկտների վրա կատարված գրոհների համար,-ասել Է Ջոնսոնը:-Մենք մեր ամերիկացի եւ եվրոպացի ընկերների հետ աշխատելու ենք պատասխան տալ այդօրինակ գործողություններին՝ Պարսից ծոցում լարվածության ապաԷսկալացման նպատակով»:

«Ակներեւ Է, որ եթե Սաուդյան Արաբիան կամ Վաշինգտոնը դիմեն մեզ, ապա մենք կքննարկենք, թե ինչ կերպ կկարողանանք օգուտ բերել»,- հավելել Է Մեծ Բրիտանիայի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]