Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ

«Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել որպես լավագույն դրամատիկական սերիալ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» Emmy մրցանակ Է ստացել լավագույն դրամատիկական սերիալ անվանակարգում: 71-րդ մրցանակաբաշխության արարողության հեռարձակումն իրականացրել Է Fox հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մրցանակի համար պայքարող մյուս սերիալների թվում Էին՝ «Ավելի լավ Է զանգահարեք Սոլին», «Սպանել Եվային», «Օզարք», «Թիկնապահը», «Կեցվածք», «Ժառնագորդները» եւ «Այդ մենք ենք» ժապավենները: «Չեռնոբիլ» սերիալը (2019 թ.) Emmy Է ստացել երեք անվանակարգում՝ որպես լավագույն մինի-սերիալ (Քրեյգ Մեյզին, Ջեյն Ֆեզերսթոուն եւ Քերոլին Շտրաուս), մինի սերիալի կամ ֆիլմի ռեժիսուրայի համար (Յոհան Ռենք) եւ մինի սերիալի կամ ֆիլմի սցենարի համար (Քրեյգ Մեյզին):

Այս աշխատանքը ներկայացված Է Emmy-ի 19 անվանակարգում եւ զիջում Է միայն «Գահերի խաղին», որը ներկայացվել Է 32 անվանակարգում: Դրամատիկական սերիալում տղամարդու լավագույն դերի համար «Էմմի» արձանիկի դափնեկիրը դարձել Է Բիլի Փորթերը՝ «Կեցվածք» սերիալի համար, համանման պարգեւը կնոջ դերի համար ստացել Է Ջուդի Քեմերը՝ «Սպանել Եվային» սերիալի համար: Փիթեր Դինքլեյջն արձանիկին արժանացել Է «Երկրորդ պլանի լավագույն դրամատիկական դերասան» անվանակարգում «Գահերի խաղը» սերիալի համար:

Կնոջ դերի համար արձանիկն ստացել Է Ջուլյա Հառները՝ «Օզարք» սերիալի համար: «Էմմի»-ն ամերիկյան հեռուստատեսային մրցանակ Է, որը համարվում Է «Օսկար»-ի (կինոյի համար), «Գրեմմի» մրցանակի (երաժշտության համար) եւ «Թոնի» մրցանակի (թատրոնի համար) հեռուստատեսային համարժեքը: Մրցանակը հանձնվում Է 1946 թվականին հիմնված Հեռուստատեսային արվեստների եւ գիտությունների ակադեմիայի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]