1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիան թույլատրել Է Սիցիլիայում ափ իջեցնել 182 միգրանտներին Ocean Viking նավից

Իտալիան թույլատրել Է Սիցիլիայում ափ իջեցնել 182 միգրանտներին Ocean Viking նավից

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SOS Mediterranee եւ «Բժիշկներ առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությունների Ocean Viking նավն ստացել Է Իտալիայի իշխանությունների թույլտվությունն ափ իջեցնելու 182 միգրանտների, որոնց փրկել են Միջերկրական ծովի ջրերում: Սեպտեմբերի 23-ին այդ մասին հայտնել Է SOS Mediterranee-ն իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կիրակի երեկոյան Ocean Viking հումանիտար նավն Իտալիայի իշխանություններից ստացել Է ցուցում շարժվելու Մեսինայի (Սիցիլիա, Իտալիա) կողմը, որպեսզի ափ իջեցնի 182 փրկվածների»,- ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ: Դրանում նշված Է, որ բոլոր ուղեւորները նավ են տեղափոխվել սեպտեմբերի 17-ին եւ 18-ին: Կազմակերպությունը գոհունակությամբ նշում Է, որ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Իտալիան թույլ Է տալիս իր նավահանգիստներ մտնել ոչ կառավարական կազմակերպության նավին, որը մասնակցել Է ծովում անօրինական միգրանտների փրկությանը: Այն նաեւ հիշեցնում Է, որ նավապետը հրաժարվել Է ուղեւորներին Էլ Հոմս քաղաքի նավահանգստում իջեցնելու Լիբիայի առաջարկությունից ՝ հայտարարելով, որ «միջազգային իրավունքով այն չի կարելի անվտանգ վայր համարել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]