Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԼՀԿ-ն նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց

ԼՀԿ-ն նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստում տնտեսավարողներին 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդները պետությանը վերադարձնելու նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից առաջ այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով պետությունը նախատեսում է 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորությունը վերադարձնել 2835 հարկ վճարողի: Առաջարկվող փոփոխությամբ հետ կվերադարձվեն նաև հին դեբետային գումարները, հետվերադարձը կիրականացվի երեք ընթացակարգով:

Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում խիստ կարևոր էր համարել և հորդորել էր ներկայացնել այդ տնտեսավարողների ցանկը՝ հայտնելով որոշակի մտահոգություններ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]