Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայում առնվազն 30 մարդ Է տուժել «Տապա» թայֆունից

Ճապոնիայում առնվազն 30 մարդ Է տուժել «Տապա» թայֆունից

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն երեսուն մարդ Է տուժել Ճապոնիայի Օկինավա եւ Կյուսյու հարավային երկու կղզիներում, որոնց բաժին Է ընկել «Տապա» թայֆունի, որն այս տարի թվով 17-րդն Է, հիմնական հարվածը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրշեջ պահպանության ընդհանրացված տվյալները, որը Ճապոնիայում կատարում Է փրկության եւ շտապ օգնության գործառույթները:

Կյուսյուում առանց լույսի Է մանցել 50 հազար տուն, Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու Յամագուտիի պրեֆեկտուրայում՝ եւս 9 հազար տուն: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, «Տապա» թայֆունն այժմ անցնում Է Ճապոնական ծովի վրայով եւ շարժվում Է դեպի հյուսիս - արեւելք: Սեպտեմբերի լույս 24-ի գիշերն այն կարող Է մոլեգնել Ճապոնիայի Հոկայդո ամենահյուսիսային կղզում:

Ըստ որում օդերեւութաբանները նշում են, որ թայֆունն աստիճանաբար կորցնում Է ուժը: Մինչդեռ, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, «Տապա» թայֆունը մարդկային կյանք Է խլել Հարավային Կորեայում, ինչի մասին սեպտեմբերի 23-ին հայտնել Է հանրապետության Տարերային աղետների, արտակարգ իրավիճակների եւ աղետների կենտրոնական շտաբը: Տուժել Է 26 մարդ: Երկրի հարավային շրջաններում, որտեղ մոլեգնել Է տարերքը, կան ավերածություններ, նշվում Է Էլեկտրականության եւ ջրի մատակարարման խափանումների մասին: Խախտումներ են գրանցվել նաեւ տրանսպորտի աշխատանքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]