1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը. ՀՀ վարչապետ

Հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի նկատմամբ անարգանք է համարում հեղափոխությունն այլ օտար անձանց վերագրելու փորձերը: Նա վստահ է` հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանը: 

«Ճշմարտությունը հետևյալն է. ես ինքս արել եմ մեկ բան` ասել եմ` կարծում եմ, որ ունենք մի իրավիճակ, որը խնդրահարույց է, ես ինքս հանուն այդ իրավիճակի քայլ եմ անում, ով ունի քայլ, թող անի: Պարզվել է, որ շատ մարդիկ ունեն: Դա ստեղծել է, ձևավորել է ժողովուրդը: Հեղափոխությունը արել է Հայաստանի ժողովուրդը: Այո, ես իմ քայլը արել եմ, սակայն եթե մյուսներները չանեին, ոչինչ չէր ստացվի: Այնպես որ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք որևէ քայլ են արել, ճշգրիտ նույնքան հեղինակ են»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նկատեց` դավադրության տեսության հեղինակները վարկածներ են շրջանառում, ասում են, թե հեղափոխությունն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ սովորաբար պլանավորվում են հայտնի հեղափոխությունները:

«Իսկ այնտեղ, որտեղ ընդունված է մտածել, թե պլանավորում են այդ հեղափոխություններն ու անում, այնտեղ պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, ասում են` եթե այդ հեղափոխությունն իրենք չեն արել, ով է համարձակվել առանց իրենց թույլատվության անել»,-նշեց Փաշինյանը:
Վարչապետը բոլոր կողմերին կոչ արեց հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում և ոչ թե իրենց աշխատասենյակներում, գիտեն, թե ով ու ինչպես է արել հեղափոխությունը: Նա նշեց` հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, և այս պատմությունը նոր չի սկսել, դա շատ երկար տարիների պատմություն ունի, և բոլորի աչքի առաջ է ստեղծվել, ձևավորվել, տեղի ունեցել: «Մի ժամանակ կար, որ այդ պատմությանը հետևում էր 5 մարդ, հետո 50, հետո 500 մարդ, հետո` ամբողջ հայությունը: Այս հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը: Եվ նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշների` օտար մարդկանց, անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք այնպես մտածել են նախկինում, նրանց կառավարման արդյունքն է այդպիսին եղել, նրանք մտածել են, թե հայ ժողովուրդն ինքնություն չունեցող, կամք չունեցող, նպատակներ չունեցող, կառավարելի ժողովուրդ է: Իրենք սովորել էին, որ ժողովուրդը չի որոշելու, թե ընտրություններում ով պետք է դառնա պատգամավոր: Ոչ, այդպես չի լինելու, հայ ժողովուրդը պետականություն, ինքնություն, արժանապատվություն ունեցող ժողովուրդ է, և նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ուրիշ բան խառնել, ընդամենը ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապտվությանը»,-ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]