Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Փաշինյանն ամենակարևոր խնդիրներից է համարում սփյուռք-Հայաստան սահմանները վերացնելը

Փաշինյանն ամենակարևոր խնդիրներից է համարում սփյուռք-Հայաստան 
սահմանները վերացնելը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացիկ ամենակարևոր խնդիրներից է համարում հայեցակարգային և գաղափարական առումով սփյուռք-Հայաստան սահմանները վերացնելը: Նրա կարծիքով` յուրքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ շահառու նույնքան, որքան Հայաստանում բնակվողները, և դրա ամենակարևոր ձևը ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Լրագրողը նկատեց, որ երկրի տարբեր ղեկավարներ տարբեր մոտեցումներ են ունեցել սփյուռքի դերի մասին: Նա հետաքրքրվեց, թե որն է վարչապետի որոշումը սփյուռքի ռեսուրսները երկրի ղեկավարման գործում օգտագործելու վերաբերյալ:
«Դա իսկապես շատ կարևոր հարց է, մեր երրորդ հանրապետության ամենաօրակարգային հարցերից մեկն է, և դրան պետք է նայել դինամիկայի, զարգացման մեջ: Եվ ըստ էության, կարծում եմ, որ ընթացիկ ամենակարևոր խնդիրը հայեցակարգային և գաղափարական առումով սփյուռք-Հայաստան սահմանները վերացնելն է: Ենթադրենք այն մարդը, որը Հայաստանից արտագաղթել է 2015-ին, սփյուռքահա՞յ է, թե ոչ: Իմ ընկալմամբ ինքը սփյուռքահայ չէ: Իսկ նա՞, ով արտագաղթել է 2001-ին, իմ կարծիքով կրկին սփյուռքահայ չէ, և այսպես շարունակ նույն տրամաբանությամբ: Մարդիկ տարբեր պատճառներով Հայաստանից հեռացել են: 1996-ին իմ եղբայրն էլ Հայաստանից հեռացել, գնացել է Ռուսաստանում է ապրել, հիմա իրեն վերաբերեմ որպես սփյուռքահայի՞: Ձեր ընկերներին, ովքեր Հայաստանում չեն ապրում, ընկալո՞ւմ եք որպես սփյուռքահայի և նրանց հետ հարաբերությունների նոր բանաձևեր եք մշակո՞ւմ»,-ասաց վաչապետը:
Փաշինյանի կարծիքով` հարցին այս տրամաբանությամբ է պետք մոտենալ, պետք է ջնջել այդ սահմանները: Նա նկատեց` ժամանակակից աշխարհում մարդու գտնվելու վայրը շատ հարաբերական երևույթ է, կան մարդիկ, որ մեկ ամիս այստեղ են ապրում, մյուս ամիս` մեկ ուրիշ տեղ` աշխատանքի, զբաղմունքի բերումով: Վարչապետը նշեց` խնդիրն այն է, թե մարդն իրեն որ երկրի հետ է նույնականացնում: «Ես համոզված եմ, որ աշխարհում ավելի ու ավելի շատ թվով հայեր իրենց պետք է նույնականացնեն Հայաստանի հետ: Եվ սրանով Հայաստան-սփյուռք զուտ այդ կառուցակարգային գաղափարը, սահմանները պետք է վերանան: Եվ այս հենքի վրա պետք է կառուցվեն նոր հարաբերությունները, և յուրքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ շահառու նույնքան, որքան Հայաստանում բնակվողները»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ դրա համար տարբեր ձևեր կան, ամենակարևոր ձևն այն համարեց, որ բոլոր հայերն ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր, ընդունեն ՀՀ քաղաքացիություն` որպես մի նվազագույն կետ: Փաշինանը նշեց ` նրանք տարվա մեջ առնվազն մի որոշ ժամանակ պետք է անցկացնեն, ապրեն Հայաստանում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ