Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է

Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության 4-րդ շրջանում Արոնյանի մրցակիցը Վիետնամից Լե Քուանգ Լիեմն էր: Երկու դասական պարտիաների խաղաղ արդյունքից հետո գրոսմայստերները  մրցեցին արագ և կայծակնային շախմատում, որտեղ երեք պարտիա ավարտվեց ոչ-ոքի արդյունքով, իսկ մեկում հաղթանակ տոնեց Արոնյանը 2,5-3,5:

Հայ գրոսմայստերը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա հակառակորդը Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:

Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում է 128 շախմատիստ: Մրցակիցները նախ երկու պարտիա կխաղան դասական ժամակարգով: Հավասարության դեպքում կանցկացվեն արագ և կայծակնային պարտիաներ:

Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ