Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից

Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն 
եղել է Իրանի տարածքից

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար  Ադել ալ Ջուբեյրը Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման կապակցությամբ հայտարարել է, որ եթե այն տեղի է ունեցել Իրանի տարածքից, թագավորությունը դա կհմարի «պատերազմի ակտ», հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ ալ Ջուբեյրը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թագավորությունը կանի ամեն ինչ Իրանից պաշտպանվելու համար՝ ընդ որում, նշելով, որ ռազմական սցենարը «վերջին տարբերակն» է։

«Մենք համարում ենք, որ Իրանը կրում է դրա պատասխանատվությունը, քանի որ Սաուդյան Արաբիային հարվածած հրթիռները և անօդաչուները... պատրաստված էին Իրանում և առաքված Իրանում»,- հայտարարել է պետնախարարն ամերիկյան CNN հեռուստաալիքին։

«Սակայն այն դեպքում, եթե գրոհը իրականացված է ձեր (Իրանի - «ՌԻԱ Նովոստի») տարածքից, մենք հայտնվում ենք այլ կատեգորիայում... Դա կգնահատվի որպես պատերազմի ակտ»,- հավելել է ալ Ջուբեյրը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]