Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կապանի շենքերից մեկում գազի բալոնն արտահոսել է. հրդեհի հետևանքով քաղաքացին այրվածքներ է ստացել

Կապանի շենքերից մեկում գազի բալոնն արտահոսել է. հրդեհի հետևանքով քաղաքացին այրվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 19:59-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը: Հրդեհի հետևանքով բնակարանի բնակիչ Միշա Փ.-ն (ծնված 1993թ.) ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:

Փրկարարները Միշա Փ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]