Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լիճք գյուղի մոտ այրվել է շուրջ 8 հա անտառածածկ և 3 հա խոտածածկ տարածք

Լիճք գյուղի մոտ այրվել է շուրջ 8 հա անտառածածկ և 3 հա խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ազատ հերթափոխի 6 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:35-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 8 հա անտառածածկ, բուսածածկ տարածք և մոտ 3 հա խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Լիճք գյուղի 3 բնակիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]