Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը տոնելու օր է համարում

Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը 
տոնելու օր է համարում
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը Հայաստանի Անկախության օրվա առիթով շնորհավորել է հայ ժողովրդին ու խոսել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։ 
«28 տարի առաջ հայ ժողովուրդն իր ապագան իր ձեռքը վերցրեց և  վերահաստատեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ 
Այսօր Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը տոնելու և Հայաստանի պատմությանը հարգանքի տուրք մատուցելու օր է։ Այս պատմությունն ամբողջական չի լինի մինչև մենք մեկընդմիշտ չճանաչենք Մեծ Եղեռնը՝ Հայոց ցեղասպանությունը։ 1915-1922 թվականներին գրեթե երկու միլիոն հայ տեղահանվեց, 1.5 միլիոն տղամարդ, կին և երեխա սպանվեցին։ Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ոչնչացման այս սարսափելի և զանգվածային գործողությունների մասին։ 
Մասնավորապես կարևոր է ասել հիշատակի այս խոսքերը պատմական այդ իրողության մասին այն պահին, երբ մեզ ամեն օր հիշեցնում են, որ  բառերը խոցելու ուժ ունեն և մենք համատեղ պարտավորություն ունենք բարձրաձայնելու ատելության դեմ, քանի որ լռությունը մեղք է։ 
Եթե լիարժեքորեն չճանաչենք, չհիշատակենք և չկրթենք մեր երեխաներին ցեղասպանության մասին,  «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը։ Չճանաչումը հող է նախապատրաստում հետագայում նման վայրագությունների կրկնության համար։ 
Ես հայ ժողովրդի և ամերիկահայ համայնքի կողքին եմ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Բայդենը։ 
Նա հպարտություն է արտահայտել, որ Սենատում իր գործունեության տարիներին առաջնորդել է Ցեղասպանության ճանաչման ջանքերը և սատարում է Ներկայացուցիչների պալատի և Սենատի բանաձևերին, որոնք պետք է ընդունվեն ու հիմք հանդիսանան ԱՄՆ-ի ճանաչման համար։ 
Բայդենը, ըստ որոշ հարցումների, ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատների առաջատար թեկնածուն է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]