«Շիրակ»-ը, «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ը հաղթանակ տոնեցին
18:02, 21 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում 21-րդ տուրը մեկնարկեց երեք խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ»-ը հյուրընկալեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին հաղթեց նվազագույն հաշվով:
«Ալաշկերտ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասար-Կապան»-ի դարպասը: Աչքի ընկան Մարմենտինիին և Մանասյանը:
Իսկ «Երևան»-ը նվազագույն հաշվով զիջեց «Ուրարտու»-ին:
Տուրի մյուս երկու հադիպումները` «Փյունիկ»-«Նոա», «Լոռի»-«Արարատ», կկայանա սեպտեմբերի 22-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում