Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզն  ակտիվորեն  մասնակցեց ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումներին

Գեղարքունիքի մարզն  ակտիվորեն  մասնակցեց ՀՀ Անկախության տոնին նվիրված 
միջոցառումներին

ԳԱՎԱՌ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և Գավառի համայնքապետարանի  աջակցությամբ սեպտեմբերի 21-ին  Գավառում անցկացվեցին ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Դրանք մեկնարկեցին մասնակիցների հանդիսավոր մուտքով դեպի Գավառի կենտրոնական հրապարակ: Տոնի առթիվ իր բարեմաղթանքները հղեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:Այնուհետև ընթերցվեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորական  ուղերձները՝ նվիրված ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին:  Տոնական համերգի ընթացքում հայրենասիրական երգ ու պարով հանդես եկան Գավառի մշակութային կազմակերպությունների սաները, իսկ կենտրոնական հրապարակում, առանձին տաղավարներում ցուցադրվեցին հանրակրթական դպրոցների և մշակութային կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները: Կրոսավազքի, հեծանվավազքի և մարզական այլ մրցաշարերով ներկայացան Գավառի մարզադպրոցի սաները: Տոնակատարության մասնակիցները արժևորեցին Անկախության դերը, նշելով, որ նմանօրինակ  միջոցառումները  նաև պատմության յուրօրինակ դասեր են իրենց համար: Ողջ օրվա ընթացքում Գավառն ունեցավ տոնական տեսք ու տրամադրություն: Անկախության տոնին նվիրված  միջոցառումները Գավառ քաղաքում եզրափակվեցին  տոնական հրավառությամբ:

Սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզը իր առանձնահատուկ տեսքով ներկայացավ Գյումրի քաղաքում անցկացվող տոնակատարությանը՝ նվիրված ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին: Մարզին հատկացված տաղավարները այցելուներին տեսի և համտեսի  էին հրավիրում: Սեղանները լեցուն էին Գեղարքունիքին  բնորոշ ճաշատեսակներով, բանջարեղենով, մրգերով, քաղցրավենիքով և տարբեր  տեսակի ուտեստներով: Ցուցադրության էին ներկայացվել փայտարվեստի, կարպետագործության, գոբելենի, գորգագործության, գեղանկարչության նմուշներ: Տոնակատարությունն իրենց մասնակցությամբ  զարդարեցին նաև  Վարդենիսի գեղարվեստի դպրոցի, Սևանի արվեստի դպրոցի և Գավառի երաժշտական ուսումնարանի  սաները: 

Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մասնակցեց նաև Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում ՀՀ Անկախության տոնին նվիրված ամենամյա ցուցահանդեսին, որը կրում էր «Երկրները մեկ հարկի տակ» խորագիրը: Այստեղ ցուցադրության ներկայացվեցին Գեղարքունիքի Երկրագիտական թանգարանի ցուցանմուշներ, Գավառի երաժշտական ուսումնարանի նկարչական աշխատանքներ,  ինչպես նաև  անհատ ստեղծագործողների ձեռքի  զանազան աշխատանքներ:

Սեպտեմբերի 21-ը տոնական էր մարզի  Սևան, Ճամբարակ և Վարդենիս քաղաքային և մի շարք գյուղական համայնքներում, կրթամշակութային հաստատություններում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]