Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով միջոցառումը մեկնարկեց երթով

ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով միջոցառումը  
մեկնարկեց երթով

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառումը մեկնարկեց երթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակիցները երթը սկսեցին Մատենադարանի հարակից տարածքից:

Նրանք երթով շարժվում են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, որի մոտ տեղի կունենա տոնական համերգ՝ ազգային երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ:

Ինչպես նշեց երթի մասնակիցներից մեկը՝ երթի նպատակը անկախության ոգեկոչումն է, անկախության ընկալման բարձրացումը ժողովրդի մոտ:

Երթի ավարտին ելույթով հանդես կգա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]