1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանում մեծ համակրանքով են հետևում  նրան, ինչ տեղի է ունենում Հայաստանում. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանում մեծ համակրանքով են հետևում  նրան, ինչ տեղի է ունենում Հայաստանում. Սերգեյ Կոպիրկին

ԳՅՈՒՄՐԻ, 21  ՍԵՊՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայ ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։

Սեպտեմբերի 21-ին դեսպանը  մասնակցել է Գյումրիում  անցկացվող տոնական միջոցառումներին։ «Արմենպրես»-ի թղթակցի  հետ ունեցած զրույցի ժամանակ  դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ:

«Կցանկանայի շնորհավորել հայ ժողովրդին տոնի առթիվ։ Այսօր բազմաթիվ լավ խոսքեր հնչեցին մրցանակաբաշխության մասնակիցների կողմից (խմբ. Գյումրիում ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում կայացել է «Մեր ժամանակի հերոսը» խորագիրը կրող մրցանակաբաշխություն)։ Ավելացնելու ոչինչ չկա։ Կցանկանայի միայն մեկ բան ասել, որ Ռուսաստանում մեծ համակրանքով են հետևում նրան, ինչ տեղի է ունենում Հայաստանում», – նշեց դեսպանը :

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]