Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 106-ի
16:55, 21 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում շարունակվող «դեղին բաճկոնների» ակցիայի շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 106-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանները նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ:
«Դեղին բաճկոնների» ակցիաները Փարիզում սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չբարձրացնել բենզինի և վառելիքի հարկը:
Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում