Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թումանյանական օլիմպիադային մասնակցում է ավելի քան 400 աշակերտ. նրանց կհանձնվեն հավաստագրեր

Թումանյանական օլիմպիադային մասնակցում է ավելի քան 400 աշակերտ. նրանց 
կհանձնվեն հավաստագրեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումանյանական օլիմպիադայի հայաստանյան երկրորդ՝ եզրափակիչ փուլին մասնակցեց  8-րդ դասարանի ավելի քան 400 աշակերտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Սուսաննա Ադամյանը:

«Համահայկական թումանյանական օլիմպիադան անց է կացվում Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ﬕջոցառումների շրջանակում: Թումանյանի թանգարանն օլիմպիադան անց է կացնում հայաստանյան շուրջ երեք հարյուր դպրոցում։ Երկրորդ փուլին մասնակցում է 410 աշակերտ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից՝ Տավուշից, Շիրակից, Սյունիքից, Երևանից և այլ մարզերից»,- նշեց Ադամյանը և հավելեց, որ օլիմպիադային պատրաստվելու համար մայիս ամսից դպրոցներին ուղարկվել է գրականության ցանկ՝ սկսած բանաստեղծի 10 հատորից, մինչև ժամանակակիցների հուշերը:

Նրա խոսքով՝ առաջին փուլը տեղի է ունեցել մարտ ամսին, որին մասնակցել է երեք հազարից ավելի 8-րդ դասարանցի։ Հոկտեմբեր ամսին տեղի կունենա մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ աշակերտներին հանձնվելու են վկայագրեր ու շնորհակալագրեր:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]