Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մյունխենում մեկնարկել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը

Մյունխենում մեկնարկել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Մյունխեն քաղաքում 186-րդ անգամ բացվել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս տարի սեպտեմբերի 21-ից մեկնարկած փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը: Փառատոնին մասնակցելու համար ամեն տարի այստեղ են գալիս գարեջրի միլիոնավոր սիրահարներ, հիմնականում Գերմանիայից: Ըստ կազմակերպիչների տվյալներ՝ մասնակիցների 15 տոկոսն օտարերկրացիներ են:

Մյունխենում գարեջուր արտադրողների, հյուրանոցների և խանութների սեփականատերերի համար սա համարվում է «մեծ բիզնեսի» ժամանակը: 2018 թվականի փառատոնի ընթացքում նրանք վաստակել էին ավելի քան 1.2 մլրդ եվրո գումար:

Քաղաքի շուրջ 450 հյուրանոցներն ու հոսթելներն «Օկտոբերֆեստ»-ի ողջ ընթացքում ամբողջությամբ զբաղված են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]