1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայտնի է դարձել «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը

Հայտնի է դարձել «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր 
մրցանակակրի անունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Սև Բերդ ամրոցում կայացած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստացավ թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակը նրան հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ կարծիքով այս մրցանակին արժանացած անձը բոլոր ժամանակների մեր հերոսների հավաքական կերպարն է: Նա մի մարդ է, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել և քաղաքից տեղափոխվել է գյուղում ապրելու: Այս անձը՝ լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքն անելիք չունի և չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել:  Մրցանակաբաշխությունում գլխավոր մրցանակը ստացած անձը մեր ժողովրդի, մեր ազգի ստեղծարար հավաքական կերպարն է»,- նշեց Փաշինյանը:

Ռիտա Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին և բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր լուսաբանել են իրենց գործունեությունը:

«Ուրախ եմ, որ իմ բուժիչ թեյերով կարող եմ նպաստել մարդկանց առողջության պահպանմանը: Ես նոր ծրագրեր ունեմ, որոնք պետք է իրականացնեմ»,- ասաց մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]