Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲԴԽ նախագահը դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չի տեսնում

ԲԴԽ նախագահը դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կարծիքով դատական համակարգի վրա ճնշումներ չեն գործադրվում և այն ավելի քան անկախ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԲԴԽ նախագահն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այսօր, դատական համակարգի նկատմամբ ճնշումներ միանշանակ չկան և այն երբեք այսքան զատ ու անկախ չի եղել: Հիշելով ինձ 10 տարի առաջ, երբ ես դատավոր էի, կարող եմ ասել, որ երբեք չի եղել Կառավարության ծրագրերում չի եղել դատավորների աշխատավարձերի բարձրացում, դատարանների շենքային պայմանների ապահովման համար գումարի հատկացում, ինչպես նաև դատավորների քանակի ավելացում»,- նշեց Վարդազարյանը:

Դիտարկմանը, թե արդյոք դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը նախադե՞պ էր, որպեսզի  վճիռ կայացնելիս մյուս դատավորներն ինչ-որ չափով զգուշանան, ԲԴԽ նախագահը դա չհամարեց ճնշում դատավորների վրա:

«Բոլոր դատավորներն ուղղակի պետք է շատ զգույշ լինեն և փորձեն գործել իրավունքի և օրենքի գերակայության շրջանակներում»,- ասաց Վարդազարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]