Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրին լեփ լեցուն է. հյուրանոցներում ու հյուրատներում գրեթե տեղ չկա

Գյումրին լեփ լեցուն է. հյուրանոցներում ու հյուրատներում գրեթե տեղ չկա

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին անկախության տոնի առթիվ նախապես սպասել է մոտ 15 հազար հյուրերերի, սակայն քաղաքապետը չի բացառում, որ լինեն ավելի շատ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց՝ հյուրանոցներում ու հյուրատներում անգամ տեղ չկա:

«Ճիշտն ասած տվյալ ստացա, որ Երևանից դեպի Գյումրի ճանապարհին խցանումներ կան: Նույնիսկ կարող է ավելի շատ այցելուներ լինեն, քան նախապես սպասում էինք: Միայն 1500 մարդ գալու է գնացքով»,-ասաց Բալասանյանը:

Նա նշեց՝ մոտ 2000 մարդ՝ միայն պատվիրակություններ Գյումրի են գալու մարզերից: Նախատեսում են Երևանից ընդունել մոտ 5000 մարդու:

«Հյուրանոցներում, հյուրատներում ազատ տեղ չկա, երեկ ցանկացա մեկ տեղ գտնել, չկարողացա»,-նշեց Բալասանյանը:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի միջոցառումների հիմնական մասը՝ «Գուկաս Գյումրի» կարգախոսով կանցկացվեն Գյումրիում։ 

Քաղաքի տարբեր հարթակներում տեղի կունենան համերգներ. երաժշտարվեստի լեզվով բազմահազար ունկնդիրներին տոնական մթնոլորտում կփոխանցվի անկախության, պետականության, միասնության կարևորագույն ուղերձները:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5% «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]