1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատ Միրզոյանն անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցությունում պաշտոնանկությունների մասին լուրերին

Արարատ Միրզոյանն անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցությունում 
պաշտոնանկությունների մասին լուրերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով ԶԼՄ-ներում հնարավոր պաշտոնանկությունների մասին լուրերը հաճախ իրականության հետ ընդհանրապես կապ չունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե «Իմ քայլը» խմբակցությունում հնարավոր են հրաժարականներ:

«Մամուլում շրջանառվող նման տեղեկությունները երբեմն այլ լրագրողների երևակայության արդյունք են: Նման լուրերից հետո մի պատկեր ենք տեսնում, որն իրականության հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց ԱԺ նախագահը:

Դիտարկմանը, որ  Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի պարագայում մամուլի տեղեկությունները իրականություն դարձան՝ Միրզոյանը շեշտեց, որ մամուլում գրվող տեղեկությունները միշտ չէ, որ սուտ են:

«Այս և այլ դեպքերում լինում են ոչ իրավացի տեսություններ, վարկածներ և դրանք իբրև իրականություն մատուցելու համոզիչ թվացող փորձեր»,- ասաց ԱԺ նախագահը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի պաշտոնանկությունների մասին:

Սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

Սեպտեմբերի 18-ին Վալերիյ Օսիպյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է ոստիկանության պետի պաշտոնից: Նա նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական:  

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]