Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է. Արարատ Միրզոյան

Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, Միրզոյանը նշեց, որ անկախությունը բացարձակ արժեք է:

«Անկախության կարևորության մասին չի կարելի շատ խոսել, ինչպես շատ չի կարելի խոսել նաև մեր կյանքում ջրի կամ թթվածնի կարևորության մասին: ՀՀ անկախությունը բացարձակ արժեք է, որը մեզ տրվել է բազմաթիվ զոհողությունների գնով և այլևս երբեք մենք իրավունք չունենք այն կորցնել»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահը:

Նա շեշտեց, որ «Եռաբլուր»-ից անմիջապես ուղևորվելու է Գյումրի՝ մասնակցելու տոնական միջոցառումներին:

Հայաստանի  երրորդ Հանրապետությունը  սեպտեմբերի  21-ին  նշում  է  անկախության  28-րդ  տարեդարձը: 28  տարի  առաջ  հայ  ժողովուրդը  հանրաքվեի  միջոցով  իր  վճռական  «այո»-ն  ասաց  Հայաստանի  անկախությանը:   Հայաստանի  չափահաս  բնակչության  95,5%  «Համաձա՞յն եք, որ  Հայաստանի  Հանրապետությունը  լինի  ժողովրդավարական  անկախ  պետություն`  ԽՍՀՄ  կազմից  դուրս»  հարցին  դրական  պատասխան  տվեց:  Արդեն  երկու  օր  անց`  սեպտեմբերի  23-ին,  երկրի  Գերագույն  Խորհուրդը  Հայաստանը  հռչակեց  անկախ,  ինքնիշխան  հանրապետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]