Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը վստահ քայլեր է ձեռնարկել ժողովրդավարական կառավարումը խթանելու ուղղությամբ. Մայք Պոմպեո

Հայաստանը վստահ քայլեր է ձեռնարկել ժողովրդավարական կառավարումը խթանելու 
ուղղությամբ. Մայք Պոմպեո

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորել է Հայաստանին Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում, որը տեղադրվել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում, ասվում է.

«ԱՄՆ անունից ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը վստահ քայլեր են ձեռնարկել՝ ընդլայնելու քաղաքական մասնակցությունն ու խթանելու ժողովրդավարական կառավարումը: Հայաստանն այժմ ունի բացառիկ հնարավորություն պայքարելու կոռուպցիայի դեմ՝ համաձայն ընթացակարգի, ուժեղացնի օրենքի գերակայությունը անկախ դատական համակարգի օգնությամբ ու գրավելու ավելի շատ արտաքին ներդրումներ: Ակնկալում եմ շարունակել մեր աշխատանքը Հայաստանի հետ՝ կյանքի կոչելու այս նպատակներն ու կառուցելու ավելի լավ ապագա հայերի հաջորդ սերունդների համար:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ օգնելու կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու տևական կարգավորում: Մենք ողջունում ենք վերջին բարձր մակարդակի համաձայնությունը՝ հանուն  հակամարտության բանակցային կարգավորման, ինչպես նաև ջանքերը՝ ստեղծելու արդյունավետ քննարկումների համար հարմար միջավայր և նախապատրաստելու բնակչությանը խաղաղության»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]