Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Արմեն Սարգսյանն Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական 
ուղերձներ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Հայաստանին պետական և հասարակական շարունակվող բարեփոխումների ճանապարհին: «Փոխադարձ այցելությունների մեծ թիվը մեր երկրների միջև առկա և աճող երկկողմ հարաբերությունների վկայությունն է: Հաճույքով եմ հիշում անցյալ նոյեմբերին կայացած մեր հանդիպումը: Ձեզ և Ձեր համերկրացիներին մաղթում եմ, որ Ձեր երկիրը հետայսու կարողանա արդյունավետորեն զարգանալ խաղաղության մեջ և բարիդրացիական միջավայրում»,- ասվում է Գերմանիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Մալթայի նախագահ Ջորջ Վելան, Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]