Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ զինված ուժերում տոնական և միջոցառումներով հագեցած օր է սպասվում

Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ զինված ուժերում տոնական և 
միջոցառումներով հագեցած օր է սպասվում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության  օրը` սեպտեմբերի 21-ը, ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար կլինի տոնական և առանձնացող:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ  պաշտպանության  նախարարի  մամուլի  խոսնակ Արծրուն  Հովհաննիսյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին  զինվորների  օրակարգը, ինչպես նաև սննդակարգը  տոնական է լինելու,  ինչպես նաև զորամասերում անց են կացվելու տարատեսակ միջոցառումներ:

«Հայաստանի անկախության օրվա առթիվ զորամասերում կտրվի տոնական ճաշ, քաղցրավենիք: Զորամասերի հրամանատարության կողմից կլինեն հանդիսավոր ելույթներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ զորահանդես չի նախատեսվում, քանի որ տարին հոբելյանական չէ:

2019 թվականի սեպտեմբերի 21-ին տոնական միջոցառումներն անց են կացվելու Գյումրիում:

«Գյումրու զորամասերում նույնպես տոնական միջոցառումներ են անցկացվելու, և Կառավարության կողմից զինվորականների ընդունելություն է սպասվում»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]