Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի առթիվ այցելեց «Եռաբլուր»

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի առթիվ 
այցելեց «Եռաբլուր»

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ անկախության տոնի կապակցությամբ «Եռաբլուր»-ում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Վեհափառը նաև աղոթք հնչեցրեց:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ